Սաակաշվիլին գնաց Հունգարիա
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, ով զրկվել է երկու երկրների քաղաքացիությունից, այդուհանդերձ նոր միջազգային ուղևորություն է կատարել: Ֆեյսբուքյան իր էջում քաղաքական գործիչը հաղորդել է, որ ընտանիքի հետ ուղևորվել է Հունգարիա: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Գնացինք ընտանիքով Բալատոն լիճ: Հունգարական Անդրաշու թագավորի և նրա կնոջ՝ ուկրաինական արքայադուստր Անաստասիայի արձանի մոտ»,- հրապարակված լուսանկարն այսպես է մակագրել Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ուկրաինական քաղաքացիությունից զրկվել էր հուլիս ամսվա վերջին: Դրա հիմքը նախագահ Պորոշենկոն համարել է այն փաստը, որ քաղաքացիություն ստանալու հարցաշարում Սաակաշվիլին սխալ տվյալներ է լրացրել: Այդ ժամանակ Սաակաշվիլին ԱՄՆ-ում է եղել և քաղաքացիությունից զրկվելը նրան չխանգարեց գնալ Լեհաստան և Լիտվա: