Ռուսաստանը ծաղրում է ԱՄՆ-ին. Ասանժ
«WikiLeaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնել է, որ Ռուսաստանը մշտապես «ծաղրում է» ԱՄՆ-ին, քանի որ դա մտադրված քաղաքականություն է: Այս մասին գրում է «Звезда» հեռուստաընկերությունը:
Ասանժի կարծիքով՝ ռուսական «Ту-154» ինքնաթիռի դիտորդական թռիչքը Լենգլիում Կենտրոնական հետախուզական կառավարման շենքի վրայով հենց այդ քաղաքականության ցուցադրությունն էր: Ռուսաստանի մշտական ծաղրը ԱՄՆ-ի հզորության նկատմամբ ակնհայտ մտադրված քաղաքականություն է:
Ծաղրի նմանատիպ օրինակներ հանդիպում են սոցկայքերում նրանց էջերում:
«WikiLeaks»-ի հիմնադիրը պարզաբանել է, որ ծաղրն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի սադրեն արձագանքները, այլ ոչ թե զսպեն: Արևմտյան երկրների հետաքրքրություններից է բխում սպառնալիքների տարածումը որպես ծաղի հակակշիռ, որպեսզի բարձրացնեն սեփական նշանակալիությունը: