Պուգաչովայի առողջությունն իսկապես վատ է
Երգիչ Ալեքսանդր Բույնովը հայտնել է, որ Ալլա Պուգաչովան չի կարողացել «Ուրախ երեխաներ» անսամբլի հիմնադիր Պավել Սլոբոդկինի հուղարկավորությանը ներկա գտնվել «իսկապես վատ» ինքնազգացողության պատճառով: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
Բույնովը երաժիշտի հարազատներին է փոխանցել Պուգաչովայի նամակը: Երգչի խոսքով՝ Պուգաչովան և Սլոբոդկինը ջերմ հարաբերություններ ունեին:
«Ալլան ինձ խնդրել է Սլոբոդկինի մտերիմներին փոխանցել իր ցավակցությունը և ծաղկեպսակ դնել Պավել Յակովլևիչի աճյունին իր անունից: Ալլան չի կարողացել ինքը գալ, որովհետև վատ է զգում իրեն: Իսկապես վատ: Դա պատրվակ չէ, ես այդ մասին շատ լավ գիտեմ: Եվ առողջության մասին ընդունված չէ կատակել»,- նշել է նա: