Պենտագոնը պատրաստ է խնդիրը պատերազմով լուծել
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական ուժ կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, սակայն ձգտում է դիվանագիտական կարգավորման: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Washington Times»-ին:
«Կա՞ն արդյոք ռազմական կարգավորման տարբերակներ: Իհարկե: Դա իմ պարտավորությունն է դրանք պատրաստելը»,-ասել է նա:
Մեթթիսն ընդ որում ընդգծել է, որ ԱՄՆ-ն մտադիր է դիվանագիտությունն օգտագործել Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության ժամանակ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի սպառնալիքները Գուամի կղզիների հարցով, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի ռազմաբազան, «Փհենյանի ձեռքից բաց չթողնել»: