Օդի ջերմաստիճանը կնվազի
Օգոստոսի 11-ից 15-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 11-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում գիշերը սպասվում է +26, ցերեկը՝ +38, երեկոյան՝ 36 աստիճան տաքություն։