Մենք շատ գումար կտնտեսենք. Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին ամերիկացի դիվանագետներին արտաքսելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանից 755 ամերիկացի դիվանագետների արտաքսելու համար։ Նա նշել է, որ դա ԱՄՆ կառավարությանը թույլ կտա կրճատել ծախսերը, հայտնում է The Hill-ը։
«Ես ուզում եմ շնորհակալություն եմ հայտնել, քանի որ մենք փորձում ենք կրճատել ծախսերը ու քանի որ դա ինձ շատ է մտահոգում, ես շնորհակալ եմ, որ նա արել է դա, քանի որ հիմա մենք ավելի քիչ կվճարենք։ Նրանց վերադարձնելու պատճառներ չկան։ Ես գնահատում եմ այն փաստը, որ մենք կկարողանանք կրճատել ծախսերը։ Մենք շատ փող կտնտեսենք»-ասել է նա։