1935թվականին բացվեց Երևանի պետական տիկնիկային թատրոնը
Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-ին բեմադրիչ Սոֆյա Բեջանյանի, նկարիչ Գևորգ Առաքելյանի, դերասաններ Պավլոս Բորոյանի և Արաքսյա Արաբյանի կողմից։ հիմնադրման օրվանից թատրոնը կրել է Հովհաննես Թումանյանի անունը։ ԵՊՏԹ առաջին տնօրենն է եղել Վարյա Ստեփանյանը։ 1936-37թ թվականից թատրոնը գործում է Սրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում: 1950թ. թատրոնը փակվում է, 1951-1957թթ. ստեղծագործական կազմը գործում է որպես տիկնիկային անսամբլ՝ Հայհամերգի կազմում։ 1957թ. հուլիսի 27-ին Տիկնիկային թատրոնը վերաբացվում է որպես ինքնուրույն թատրոն՝ Լենինի պող. թիվ 43 շենքում։ Գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը, նկարիչ՝ Ֆլորա Գրիգորյանը։ 1975թ. թատրոնը տեղափոխվում է իր ներկայիս շենքը՝ Սայաթ Նովա 4 հասցեում։ 1998թ. թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Բաբայանը, մինչ այդ նա թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա բեմադրող ռեժիսոր։