Անտարկտիդայում հրաշալի պահպանված 106-ամյա թխվածք են հայտնաբերել
Նորզելանդացի գիտնականները Անտարկտիդայի մի խրճիթում մրգային պիրոգ են հայտնաբերել, որն ըստ ամենայնի մոտ 106 տարեկան է: Այս մասին հայտնում է «Interfax.ru»-ն:
Փորձագետները թխվածքը հայտնաբերել են Արևելյան Անտարկտիդայի Վիկտորիայի Երկիր շրջանի հյուսիս-արևելքում:
Թխվածքը բրիտանական «Huntley & Palmers» ֆիրմայի արտադրանք է, որը պատված է թղթով:
Որոշվել է, որ հարյուրամյա պիրոգը թողնելու են այնտեղ, որտե գտել են: Գիտնականի կարծիքով՝ հայտնաբերված թխվածքը թվագրվում է1910 – 1913 թթ.-ին: