Տխուր է, երբ 40 տարեկան Օլգա Այվազյանը ասում է, որ ինքը դեռ աղջիկ է (տեսանյութ)
Հայկական շոու բիզնեսում կան մի քանի հայտնիներ, ովքեր տարիներ շարունակ չեն փոխվում: Հիմա շատերը կմտածեն՝ իսկ ի՞նչ վատ է, միշտ երիտասարդ են: Եթե այս մասին է խոսքը՝ ապա հրաշալի է, երբ 40 տարեկանում կինն ավելի լավ տեսք ունի, քան 20 տարեկանում: Բայց խոսքը դրա մասին չէ:
Երգչուհի Օլգա Այվազյանի վերջին տեսահոլովակը դիտելուց հետո հասկացա, որ այս երգչուհին մասնագիտական գոնե կես քայլ աճ այդպես էլ չունեցավ իր գործունեության 20 տարիների ընթացքում: Մեկ նա չարաճճի աղջիկ է, մեկ՝ միամիտ աղջիկ, հիմա էլ՝ շիկահեր աղջիկ: Չի ուզու՞մ Օլգան հասկանա, որ 40 տարեկանում աղջիկ չեն լինում, 40 տարեկան իգական սեռի ներկայացուցիչը արդեն կին է՝ հասուն, կյանքի փորձով ու ցանկալի է նաև՝ այդ փորձից դասեր քաղած:
Բայց ոչ՝ Օլգային դուր է գալիս իր թիթիզիկ կերպարը, որով նա շարունակում է գոհացնել իր մի քանի 100 երկրպագուներին: Այնինչ՝ որքան հաճելի կլիներ տեսնել նրան բոլորովին այլ կերպարի մեջ, խորհուրդ կրող ինչ-որ կանացի թեմայով երգով, ինչպես դա լինում է շատ ու շատ երգչուհիների մոտ, երբ տարիքի հետ հասունանում է նաև նրանց երգացանկը: