Թուրքիայում ՌԴ քաղաքացու են ձերբակալել՝ «ԻՊ»-ին անդամակցելու մեղադրանքով
Թուրքիայի ՌԴ քաղաքացի է կալանավորվել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ադանա քաղաքում: Կալանավորված անձը Ռենատ Բակիևն է: Ըստ դատախազության ներկայացրած մեղադրանքի՝ Բակիևը «ԻՊ»-ի անդամ է, ով զինված հարձակում է ծրագրել իրականացնել:
Ըստ աղբյուրի՝ Բակիևը մտադրված է եղել դրոնով ամերիկյան ինքնաթիռ խոցել:
Հարձակումը տեղի էր ունենալու Ինջիրլիք ռազմաբազայի և տեղի ալևիական միության ուղղությամբ: Հաղորդվում է, որ կալանավորված քաղաքացին խոստովանել է որ անդամակցում է ահաբեկչական կազմակերպությանը: