Քաղաքապետին դուրս են վռնդել ռեստորանից շորտեր կրելու համար (լուսանկար)
Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել Իտալիայի Վիարեջո քաղաքում: Քաղաքապետ Ջորջո դել Գինգարոյին խնդրել են լքել ռեստորանի տարածքը շորտեր կրելու պատճառով: Տեղի ունցածի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է ինքը` քաղաքպետը.գրում է «Vesti.ru»-ն:
Այդ ռեստորանում պաշտոնյան ժամանակ առ ժամանակ սիրում էր ընկերների հետ ժամանակ անցկացնել.այս անգամ նույնպես հանդիպումը չէր կրում պաշտոնական բնույթ:
Ընկերների ընկերակցությունը վայելելու ժամանակ քաղաքպետին է մոտeցել մատուցողը և վերջինիս խնդրել է լքել ռեստորանը, քանի որ տղամարդը չի համապատասխանում ռեստորանի «դրես-կոդին»: Քաղաքապետին ոչինչ էր մնում անելու, քանի ընկերներին հրաժեշտ տալն ու հեռանալն էր:
«Մեր մեջ ասած` իրո՞ք ես այդքան վատ էի հագնված»,- սոցցանցերի իր հետևորդներին է դիմել քաղաքպետը` հրապարակելով «ալգելված շորտերով» իր լուսանկարը: