Ռուսաստանում գնչուները ներկայանում են իբրև հայեր
Ռոստովի խանութներից մեկում տեսախցիկը արձանագրել է հագուստի գողության դեպք: Այս մասին գրում է «Rusarminfo»-ն:
Ռոստովի բնակչուհիներից մեկը ճանաչել է տեսանյութի երիտասարդ աղջկան և հաղորդել է «Ռոստով Բլոկնոտ» հրատարակչությանը այն մասին, որ խանութի տեսախցիկի կադրերում հայի անվան տակ ներկայացող գնչուհի է:
«Սրանք գնչուներ են: Նրանք այժմ քողարկվում են հայերի անվան ներքո: Մեզ մոտեցել է այդպիսի մեկը՝ չես տարբերի: Ասում է՝ Հայաստանից եմ եկել, հիվանդ եմ շաքարային դիաբետով, խմելու ջուր տվեք, ուտել եմ ուզում, գիշերելու տեղ չունեմ: Իսկ ինքը փորձում էր փողը քողարկել ինչ-որ կեղծ ոսկիների անվան ներքո»,- պատմել է քաղաքի բնակչուհին:
2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ռուսաստանի տարածքում ապրում է մոտ 205 հազար գնչու: