Վարձով է տրվում Թրամփի տունը
Նյու Յորքում գտնվող տունը, որում նախկինում ապրել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, կարելի կլինի վարձակալել «Airbnb» ծառայության միջոցով: «Jamaica Estates» առանձատունն ունի 5 ննջասենյակ, 15 մահճակալ և 2 բազմոց: Առանձնատանը կարելի է ապրել 745 դոլարով մեկ գիշերը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Այս տանը Թրամփն ապրել է ծնողների հետ իր ծննդյան պահից՝ 1946 թվականից մինչև այն ժամանակը, երբ չորս տարեկան է դարձել: Ինչպես հաղորդվում է կայքում, տան հարուստ դրվածքն արտացոլում է այն շքեղությունը, որով շրջապատված է եղել ԱՄՆ ապագա նախագահը:
Տանը կարող է միաժամանակ ապրել մինչև 20 մարդ, կա անլար համացանց և մալուխային հեռուստաընկերություն: Բնակիչներին նախաճաշ կտրամադրվի: