Հայտնի է՝ ինչու է Եղիսաբեթ թագուհին ուլտրավառ գույներով հագվում (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը պահպանողական ոճ ունի հագուստի հարցում, սակայն նրան պահպանողական կարելի է համարել միայն մասամբ: Թագուհին հաճախ է հանրությանը ներկայանում ուլտրավառ գույներով, և շատերին է հետարքրում, թե ինչու է նա շեշտը դնում հենց վառ գույների վրա: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Պատասխանը հայտնի է: Թագուհու կրտսեր որդու կինը՝ Ուեսեքսկի կոմսուհին պատմել է, որ թագուհին այդպիսի ընտրություն է կատարում՝ ոչ միայն անձնական նախասիրություններից ելնելով, այլև որպեսզի նրան կարողանան տեսնել այլ մարդիկ:
Հաճախ, երբ թագուհին ժամանում է միջոցառումների, նրան տեսնել ցանկացողների ամբոխը ձգվում է տասնյակ մետրերով: Վառ գույներով հագվելով՝ թագուհին յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս տեսնել թեկուզ նրա վերարկուի կոճակը, որպեսզի հետո այդ մարդը հպարտությամբ ասի, որ տեսել է անձամբ Եղիսաբեթ թագուհուն՝ աշխարհում ամենաերկարըկ առավարած միապետ կնոջը:
Այս խոստովանությունը Սոֆին արել է թագուհու մասին փաստավավերագրական ֆիլմում: