Շառլ Ազնավուրն ունկնդրել է իր հայտնի երգը՝ ֆլամենկո ոճով (տեսանյութ)
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այցելել է իր երգերի տեքստերին և քնարերգությանը նվիրված «Եկեք տեսնելու կատակերգակներին» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը Լազուրե ափի Մուրիես քաղաքում բացել է քաղաքապետ Էլիսա Ռոգիրոն։
Ցուցահանդեսի բացումից հետո Ազնավուրն այցելել է «Le Bistrot de Marie» ռեստորան, որտեղ ֆրանսիացի երգիչ Ժերար Ֆերերը հատուկ շանսոնյեի համար երգել է նրա «La mama» երգը՝ ֆլամենկո ոճով։