Դա վայրենիություն է և բարբարոսություն. Ժիրինովսկին՝ Թուրքիայում կատարվածի մասին
Ռուսաստան Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին վայրենիություն և բարբարոսություն է անվանել մոսկվացի կին զբոսաշրջիկի վրա հարձակումը, ով ավելի վաղ հաղորդել էր, որ իրեն ծեծել են Ալանիայում «Kirman Hotels Arycanda De Luxe» հինգաստղանի հյուրանոցում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մենք հորդորում ենք՝ խուսափեք Թուրքիայում հանգստանալուց: Ձեր ինչի՞ն են պետք այդ բոլոր ռիսկերը: Բացի այն, որ թուրքական հյուրանոցներում աշխատակազմը հաճախ իրեն դրսևորելու ձև չգիտի, նրանք իրենց ահա այսպիսի քայլեր են թույլ տալիս: Մի՛ տարվեք ցած գներով, գովազդով. արժանապատվությունն ու առողջությունն ավելի թանկ են»,- նշել է Ժիրինովսկին:
Տուժածն ավելի վաղ պատմել էր, որ լուսանկարել է ծանոթներին, երբ իրեն անծանոթ մեկն է մոտեցել: Նա խոստացել է, որ այդ կնոջ համար դա կլինի վերջին ֆոտոշարքը: Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել: Մոսկվայում կնոջ մոտ գլխի վնասվածք են ախտորոշել: