Կռիվ՝ ծառայելու համար. տրանսգենդերները դատի են տվել Թրամփին
ԼԳՏԲ-համայնքի իրավունքների պաշտպանության միանգամից երկու կազմակերպություններ դատարան են դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայցով այն պատճառով, որ նա հայտնել է տրանսգենդերների համար ռազմական ծառայությունն արգելելու անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «AP»-ին:
Հայցը գրանցվել է հին տրանսգենդերային-զինվորականի անունով, ովքեր ծառայում են առափնյա անվտանգության ծառայությունում: Հատկանշական է, որ նրանց ընդհանուր ծառայության ժամկետն անցնում է 60 տարին:
Ինչպես նշել են հայցվորները, այս արգելքը հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը և խախտում է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները: