Փիթն ու Ջոլին կարող են միանալ
Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, ովքեր նախորդ տարի հայտնել էին ամուսնալուծվելու մասին, կարող են ամբողջովին վերականգնել իրենց հարաբերությունները: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «US Magazine»-ին:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում նրանք ոչինչ չեն արել, որպեսզի առաջ տանեն ամուսնալուծության գործընթացը, և բոլորին թվում է, թե նրանք չեն էլ պատրաստվում դա անել»,- նշել է անանուն աղբյուրը:
2017 թվականի մայիսին նույն ամսագիրն արդեն հաղորդել էր, որ հոլիվուդյան հայտնի զույգն իրենց երեխաներից թաքուն հանդիպում է: Հարաբերությունների «տաքացմանը» մեծապես նպաստել էր այն, որ Փիթը հրաժարվել է ալկոհոլ օգտագործելուց: Նախկին ամուսինների ծանոթներից մեկն ասել է, որ չի զարմանա, եթե նրանք չեղարկեն ամուսնալուծությունը և կրկին միանան: