Մոսկվայում այլազգի տղամարդը 92-ամյա ռուս կնոջը 3 շաբաթ գերության մեջ է պահել
Մոսկվայի շրջանում 47-ամյա Ղրղզստանի քաղաքացին 3 շաբաթ գերության մեջ է պահել 92-ամյա ռուս կնոջը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Հայտնի է, որ տղամարդն այդ քայլին է դիմել, որպեսզի կինը իր բանկարանի համար լիազորագիր ստորագրի:
Ըստ ՌԴ տարածաշրջանային քննչական կոմիտեի մամուլի ծառայության` 47-ամյա տղամարդն ու նրա 27-ամյա որդին մայիսի 13-ից մինչև հունիսի 2-ը ապօրինաբար առևանգել են ծեր թոշակառուին: Նրանք կնոջը սպառնացել են զենքով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Մեղադրյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: