Ռուսաստանը «գողական» պատերազմ է հայտարարե՞լ Ուկրաինային
Ուկրաինայի Ազգային ոստիկանության պետ Սերգեյ Կնյազևը մեղադրել է Ռուսաստանին «օրենքով գողերին» Ուկրաինա ուղարկելու մեջ:
«2017 թ-ի սկզբից մինչև հիմա ՌԴ-ից Ուկրաինա է ժամանել 29 «օրենքով գող»: Նրանք հատուկ են ուղարկվում ՌԴ իշխանությունների կողմից Ուկրաինա, որպեսզի սրեն քրեածին իրավիճակը երկրում: Այդ մասին մեզ ասել է ձերբակալված «օրենքով գողերից» մեկը»,-ասված է Կնյազևի հայտարարության մեջ, որը տեղադրված է Ազգային ոստիկանության կայքում:
Հետաքրքիր վարկած էր...21-րդ դարի պատերազմները հիբրիդային են և հակառակորդին պարտության մատնելու համար կարելի է օգտվել նաև քրեական աշխարհի հնարավորություններից, որոնք նախկին ԽՍՀՄ հանրապետություններից շատերում բավական ամրապնդել են իրենց դիրքերը, իսկ շատ տեղերում նաև սերտաճել են իշխանությունների հետ:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: