Օբամայի 18-ամյա դուստրը չի կարողացել ինքնուրույն լքել Չիկագոյի փառատոնը (տեսանյութ)
Բարաք Օբամայի դուստրը՝ 18-ամյա Մալիան, չափազանց լավ է ուրախացել «Lollapalooza» փառատոնին, այնքան, որ չի կարողացել ինքնուրույն լքել միջոցառման վայրը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «TMZ»-ին:
Պորտալի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութը, որտեղ տեսնում ենք, թե ինչպես են աղջկան գոլֆի մեքենայով դուրս տանում երաժշտական փառատոնից: Ավելի վաղ նույն պորտալը մեկ այլ տեսանյութե էր հրապարակել, որտեղ ԱՄՆ նախկին նախագահի դուստրը գետնին էր թավալվում և լիվքաթափվում «The Killers» խմբի երգի տակ:
Թե որքան ժամանակահատված է կազմում երկու տեսանյութերի իրական միջակայքը, հայտնի չէ, սակայն լրագրողները նշում են, որ աղջիկը երկու տեսանյութերում էլ նույն հագուստով է: