Արցախի պատանի բասկետբոլիստները՝ Եվրոպայի չեմպիոն
10 երկրի ընտրանիների մասնակցությամբ Անդորրայում ընթացած մինչև 16 տարեկան պատանիների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզյոնի առաջնությունում Արեգ Վաթյանի գլխավորությամբ հանդես եկած ՀՀ հավաքականը հաղթելով իր բոլոր մրցակիցներին դարձավ ստուգատեսի հաղթողն ու արժանացավ չեմպիոնական ոսկե մեդալներին:
Ինչպես հայտնում են Արցախի սպորտի վարչությունից, ՀՀ հավաքականի այդ հաջողությունում իրենց լուման ունեցան նաև արցախցի պատանի բասկետբոլիստները: ՀՀ ընտրանու կազմում հանդես են եկել արցախցի 3բասկետբոլիստներ՝ Յուրա Հարությունյանը, Արսեն Առստամյանը և Աշոտ Հակոբյանը, մարզիչ Գևորգ Շահնազարյանի գլխավորությամբ:
Եվրոպայի C դիվիզյոնի առաջնության հաղթող դարձած ՀՀ հավաքականի անդամները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի (նա ի դեպ, նաև բասկետբոլի ՀՀ ֆեդերացիայի նախագահն է ) կողմից արժանացան սպորտի վարպետի կոչմանը, իսկ թիմի մարզիչները բասկետբոլ մարզաձևի զարգացման ու տարածման գործում մեծ ներդրում ունենալու համար՝ շնորհակալագրի:
Արամ Ուգուջյան. Ֆեյսբուք