Պուտինը Սոչիի ուղեգիր է նվիրել ռուս կնոջը և հանդիպել նրան
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իժևսկի բնակչուհուն, ում ամռանը հրավիրել էր Սոչիում՝ ռուսական ամենամեծ կուրորտում, հանդիպելու: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ուղիղ միացման» ժամանակ հունիսին Անաստասիա Վոտինցևան նախագահին բողոքել էր, որ իր տունը վթարային են ճանաչել, սակայն հետաքննությունը նշանակել են միայն 2029 թվականին: Պուտինը շուտով գնացել էր այդ կնոջ մոտ, շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը և հանգստի ուղեգիր նվիրել Սոչիում ողջ ընտանիքի համար: Նա նաև Ուդմուրտիայի իշխանություններին հորդորել է մինչև տարեվերջ տեղափոխել 11 ընտանիքի, այդ թվում՝ Անաստասիայի ընտանիքին:
Այսօր Պուտինը հետաքրքրվել է պայմաններով, որտեղ այժմ ապրում է Անաստասիան որդու և իր քրոջ ու երկու երեխաների հետ: «Տաք է, իհարկե, սակայն օդորակիչները փրկում են»,-ասել է կինը: