Ուկրաինայի ԱԳՆ-ն ՌԴ քաղաքացիություն ունի. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին քննադատել է Ուկրաինայի ԱԳՆ Պավել Կլիմկինին: Սաակաշվիլիի հիմնական դժգոհությունն այն է եղել, որ Կլիմկինին շատ բան է կապում Ռուսաստանի հետ: Մասնավորապես, նախկին նախագահը չի բացառել, որ ուկրաինացի նախարարը ՌԴ քաղաքացիություն ունի: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ի դեպ, Պավել Կլիմկինը էթնիկ ուկրաինացի չէ, այլ ռուս, ծնվել է Ռուսաստանում, որքանով ես եմ հասկանում, ունի այնտեղ քաղաքացիություն և ուկրաինաիներեն ինձնից վատ է խոսում: Պյոտր Ալեքսեևիչ, ահա ձեզ ևս մեկ թեկկնածու քաղաքացիությունից զրկելու համար այն բանից հետո, երբ դուք օգտվում եք նրա ծառայություններից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին:
Ուկարինան ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սաակաշվիլիի բոլոր անձնագրերը ուժը կորցրած են ճանաչվել:
ս