Մի՛ փորձեք ձեր գռեհիկ պահվածքը համայն աշխարհի աչքի առաջ պիտակավորել հայկական համայնքներին
«Սասնա ծռեր» ազգադավ օպերացիայի քայլերի տրամաբանական շարունակությամբ ժամանակ առ ժամանակ սոցիալական ցանցերում հայտնվում են օգտատերեր՝ իրենց գռեհկաբանությամբ չզիջելով մեկը մյուսին: Կարծես մրցավազքի դուրս եկած լինեն, թե մեկ նախադասության մեջ ով շատ հայհոյանք կկիրառի:
Ավելին, հանդես են գալիս տարբեր երկրների հայկական համայնքների անունից: Հայկական համայնքներին հանգիստ թողեք և մի փորձեք ձեր գռեհիկ պահվածքը համայն աշխարհի աչքի առաջ պիտակավորել հայկական համայնքներին:
Թողեք հայկական համայնքների երեխաները կրթություն ստանան ուսումնական հաստատություններում և իրենց ընտանիքներում. նրանց ձեր հայհոյանքները պետք չեն:
Մնացական Բիչախչյան. Ֆեյսբուք