Դպրոցի տնօրենը գրազ է եկել, որ 13-14 տարեկան անչափահաս աղջիկների վրայով կարող է թռչել. Aravot.am
Aravot.am-ը գրում է, որ այսօր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի դատավարությունը: Նա 2016-ի հոկտեմբերին վիճաբանության արդյունքում սպանել էր 22-ամյա Լևոն Սահակյանին, որը պահանջել էր տալ իր նշանածի չվճարած աշխատավարձը: «Արմենիա» ԲԿ-ում Լևոն Սահակյանին վիրահատել էին, նա ունեցել էր սրտի և թոքի վասվածք ու գիտակցության չգալով՝ մահացել էր: Դատական նիստին հրապարակվեց վկաներից մեկի՝ նույն դպրոցի աշխատակից Անահիտ Սուքիասյանի նախաքննական մարմնին տված ցուցմունքը, որից պարզ դարձավ, որ դեպքի օրը Վահան Ղազարյանը դանակահարությունից հետո ուշ գիշերին զանգել է իրեն, ավելին, այդ գիշերվա ընթացքում 8 անգամ Անահիտը զանգել է Վահան Ղազարյանին:
Տիգրան Սահակյանն ասաց. «Դուք պետք է Լևոնի նշանածի՝ Արեգնազի ցուցմունքները լսեիք: Եթե մարդը 13-14 տարեկան անչափահասների վրա գրազ է գալիս, որ իրենց վրայով կարա թռնի, այդ մարդու մասին ի՞նչ կարելի է ասել, պարզ չի՞՝ նա ինչ է: Ամենամեծ թյուրիմացությունը այն է, որ ինքը հայտնվել է այդ կաբինետում՝ այդ աթոռի վրա: Իրեն ընդհանրապես պետք է դրանից շատ վաղուց՝ այդ տեղից վռնդած լինեին, չգիտեմ ինչ ձևով ասեմ, որ մեղմ լինի: Եթե նա այդ կերպարն է: Եթե նա 13-14 տարեկան աղջիկ երեխայի վրա թռնելու համար գրազ է եկել, կերպարը դրանից էն կողմ դուք ունե՞ք բացահայտելու: Այդ մարդն ի վիճակի՞ է ներողություն խնդրել՝ իր արածների համար: Մարդը պատրաստ էր սպանել ցանկացած մեկին, ով կհայտնվեր իր ճանապարհին, ես դա կարող եմ ասել»:
Մանրամասները՝ այստեղ: