Ադրբեջանը հեքիաթներ է տարածում սեփական ժողովրդի ականջները մազոլ անելու համար
Ադրբեջանի ղեկավարությունը կեղծ տեղեկություն է տարածում, որ իբր Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը նամակով դիմել է Արցախի գլխավոր դատախազին ինչ-որ «դիրքերից փախած» զինծառայողների պատժելու համար:
Նախ մի կողմ թողնենք, որ ներկայացված փաստաթուղթը 5-րդ դասարանի աշակերտի բառապաշարով է գրված և ոչ մի կապ չունի պետական փաստաթղթի բովանդակության հետ, բայց նման դեպքեր էլի են գրանցվել, երբ Ադրբեջանը կեղծ նամակներ է տարածել, սակայն այն ժամանակ փաստաթուղթը ամբողջությամվ քերականական սխալներով էին գրում, որը ծաղրի առարկա էր դառնում:
Ու հենց առաջինը մեր մեղքով է , որ սրանց գրած նամակները գնալով կատարելագրոծվում է, քանի որ ժամանակին «կարմիր գրիչով» ուղղում էինք սխալները ու ուրախ-ուրախ տարածում, սրանք էլ այդ սխալները արդեն ուղղել են:
Արցախի դիրքերից ոչ մի զինծառայող՝ շարքայինից մինչև գեներալ-գնդապետ, չի փախել հետևաբար չի ձերբակալվել և պատասխանատվության չի ենթարկվելու: Մեր ամբողջ բանակային համակարգը կազմ և պատրաստ կանգնած է թշնամու: Այս մասին շատ լավ գիտի նաև թշնամին այս պատճառով նման հեքիաթներ է տարածում սեփական ժողովրդի ականջները մազոլ անելու համար:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք