Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային միջոցները
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը հայտնել է, որ Թուրքիայի իշխանություններն առգրավել են թուրքական բանկերից մեկում առկա իր դրամական միջոցները: Այս մասին հայտնում է «Բիրգյուն» պարբերականը՝ հղում տալով Նշանյանի ֆեյսբուքյան էջին:
«Սև օրվա համար բանկում 12 000 լիրա գումար ունեի թողած, պետությունն առգրավել է այն, քանի որ այլ ելք չգտան իմ դեմ», - գրել է Նշանյանը:
Հիշեցնենք, որ Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով, սակայն շաբաթներ առաջ փախուստի է դիմել և ուղևորվել Հունաստան: