39 տարեկանում մահացել է ժեստերի լեզվին տիրապետող օրանգուտան Չանտեկը
Ժեստերի լեզուն սովորած առաջին մարդանման կապիկներից մեկը՝ Չանտեկը 39 տարեկան հասակում մահացել է Ատլանտայում: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Ավելի քան 9 տարի նա ապրել է մարդաբան Լին Մայլսի հետ և այնտեղ սովորել է հավաքել իր սենյակը, օգտվել որոշ իրերից և հիշել մոտակա ճաշարանի ճանապարհը:
Կյանքի վերջին տարիներին Չանտեկը անցկացրել է Ատլանտայի կենդանաբանական այգում ` բժիշկիների հսկողության տակ: Կապիկը տառապում էր սրտի հիվանդությունից:
Մահվան հստակ պատճառը անհայտ է: Անասնաբույժները նշում են, որ կապիկը ուղղակի արդեն ծեր էր:
Չանտեկը իր տեսակի եզակի ներկայացուցիչներից էր, որը տիրապետում էր ժեստերի լեզվին: Ատլանտայում պատմում են, որ նա հաճախ որ օգտվում այդ լեզվից աշխատակիցների հետ շփման ժամանակ, սակայն ամաչում էր այն օգտագործել անծանոթների հետ շփելիս: