ԱՄՆ-ում ստեղծել են 12 տոննայանոց ռազմական ռոբոտ (տեսանյութ)
«MegaBots» ընկերությունը առաջին անգամ ստեղծել է հսկայական ռազմական ռոբոտ «Eagle Prime»-ը: Այս կներկայացնի ԱՄՆ-ը նման ռոբոտների մենամարտում: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Ռոբոտը ղեկավարելու համար անհրաժեշտ է միանգամից երկու ղեկավարող, որոնք տեղավորվում են խցիկում: Ստեղծարարները պատմում են, որ ռոբոտի քաշը անցնում է 12 տոննան իսկ բարձրությունը 5 մետր է: «Eagle Prime»-ը ունի V-աձև 430 ձիաուժ հզորությամբ շարժիչ: Այն զինված է հսկայական ճանկով և հրանոթով:
ԱՄՆ և Ճապոնիայի ներկայացուցիչների առաջին մենամարտը կկայանա այս ամսին: «Eagle Prime»-ը նաև կմրցի Չինական «Monkey King»-ի հետ, սակայն մենամարտի ամսաթիվը դեռ հայտնի չէ: