Սրտի զարկերը օրհներգին համահունչ՝ մեծ խորհուրդ ու գիտակցություն կտան
Այո՛, բոլոր պետությունները բնականաբար ունեն իրենց պետական օրհներգը: Օրհներգ բառն ինքնին հուշում է, որ օրհներգը օրհնության ու փառաբանության երգ է՝ նվիրված Հայրենիքին, Պետությանը:
Յուրաքանչյուր քաղաքացի բնականաբար պետք է անգիր իմանա իր երկրի օրհներգը, իսկ երբ այն հնչում է համազգեստով ծառայողները որպես կանոն պատիվ են առնում, իսկ քաղաքացիական հագուստով քաղաքացիները անպայմանորեն պետք է ոտքի կանգնեն և իմ կարծիքով ճիշտ կլինի այդ ժամանակ աջ ձեռքը դնեն սրտին:
Դա խորհրդանշական է և կարևոր…Դրանով պետության յուրաքանչյուր քաղաքացի ընդգծում էիր հավատն ու նվիրումը սեփական երկրին ու ժողովրդին: Սրտի զարկերը օրհներգին համահունչ՝ մեծ խորհուրդ ու գիտակցություն կտան…
Կարևորը, որ այդ համահունչությունը՝ սրտի զարկերն ու օրհներգը յուրաքանչյուրին հաղորդեն այն գիտակցությունը, որ առանձնատներից, բնակարաններից, շքեղությունից, ընտանիքի բարեկեցությունից զատ կան նաև պարտավորություններ Ազգի, Ժողովրդի, Պետության ու Հայրենիքի հանդեպ…
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք: