Անչափահաս աղջիկը փրկել է աղբամանը նետված նորածնին
ՌԴ Չինտա քաղաքում անչափահաս աղջիկը փրկել է նորածնի, որին աղբամանն էին նետել: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
«Չիտայում անչափահաս աղջիկը մահից է փրկել նորածնի, որին հայտնաբերել է աղբամանում: Օգոստոսի 7-ի երեկոյան հաղորդում է ստացvել ոստիկանություն առ այն, որ թաղամասերից մեկի աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել: Նորածինը գտել են թղթե տուփի մեջ»,- ասվում է հայտարարության մեջ:
Աղջիկը դուրս է հանել նորածնին աղբամանից, բերել իր տուն և շտապօգնություն գանգահարել:
Այժմ բժիշկները երեխայի վիճակը գնահատում են բավարար: Ոստիկանությունից հայտնել են, որ երեխայի մորը գտնել դեռևս չի հաջողվել: