Ի՞նչ է թարգմանաբար նշանակում «Despasito» երգի բառերը (տեսանյութ)
«Despasito» երգի տեսահոլովակը դարձել է YouTube-ի պատմության մեջ ամենադիտվածը: Երգը լայն տարածում ունի նաև Հայաստանում. այն շատերն են լսում, անգամ՝ երգում, բայց քչերն են հասկանում բառերի նշանակությունն ու երգի արտահայտած իմաստը:
Despasito-Դանդաղ
Ուզում եմ շնչել քո պարանոցը
դանդաղ
Թույլ տուր բառեր շշնջամ ականջիդ,
Որ հիշես դրանք երբ ինձ հետ չլինես
Դանդաղ
Ուզում եմ հանել հագուստդ իմ համբույրներով
դանդաղ
Ստորագրեմ քո լաբիրինթոսի պատերին
Եվ քո ողջ մարմինը դարձնեմ ձեռագիր մատյան
Ուզում եմ տեսնել քո պարը,
Ուզում եմ լինել քո ռիթմը,
Ուզում եմ, որ ցույց տաս քո սիրված վայրերը
Թույլ տուր շրջանցեմ քո վտանգավոր հատվածները
Մինչև քեզ ստիպեմ ճչալ
Ու մոռանալ քո անունը:
Դանդաղ
Մենք դա կանենք Պուերտո Ռիկոյի ծովափին
Մինչև ալիքները կճչան
Այնպես , որ իմ կնիքը կմնա քեզ հետ հավիտյան
Քայլ առ քայլ
Դանդաղ
Այժմ դուք գիտեք ամենը այս երգի մասին: