Թուրքիան հերքել է «Եվրատեսիլ 2018»-ին իր մասնակցության լուրը
Թուրքիան հերքել է «Եվրատեսիլ 2018»-ին իր մասնակցության լուրը: Այս մասին հայտնում է թուրքական «NTV» հեռուստաալիքը:
Երկիրը չի մասնակցում «Եվրատեսիլ» երգի մրցույթ-փառատոնին 2012 թվականից ի վեր ՝ ի նշան բողոքի ընդդեմ քվեարկության նոր համակարգի։
Թուրքիայի վերադարձի մասին ավելի վաղ հայտարարել էր Manga կոչվող ռոք խումբը, ասելով, որ հենց իրենք են ներկայացնելու երկիրը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ին։
Դրան ի պատասխան Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հերքել է մրցույթին նորից մասնակցելու շուրջ հաղորդակցությունը: