Փիլիսոփաները միշտ չէ, որ փիլիսոփայել են
Էդ որ ասում եք մեկին հերի՛ ք է փիլիսոփայես է՞` գիտե՞ք, որ փիլիսոփաները միշտ չէ, որ փիլիսոփայել են:
Պլատոնը, պարզվում է, ոչ միայն փիլիսոփա է եղել, այլ նաև մարտարվեստի օլիմպական չեմպիոն: Ինքը արտակարգ տիրապետում էր բոքսի:
Ռուսոն ժամերով բաց գլխով կանգնում էր արևի տակ, որովհետև հավատում էր, որ էդպես իր ուղեղն ավելի լավ կաշխատի, իսկ Շիլլերը` ոտքերը սառի ջրի մեջ էր պահում`իր աշխատությունների վրա աշխատելու ընթացքում:
Շոպենհաուերը չէր վճարում ամենաճոխ հյուրանոցների համարների համար անգամ, եթե նկատում էր, որ իր ազգանունը ընդունարանում սխալ են գրել, իսկ Սոկրատն առհասարակ ոչ մի ճոխություն տանել չէր կարողանում ու վստահ էր, որ մարդ պետք է ապրի հասարակ պայմաններում:
Արիստոտելն էլ, պարզվում է, աշխարհի առաջին խոշոր կոլեկցիոներներից մեկն է եղել: Մեր փիլիսոփան բույսեր էր հավաքում աշխարհի տարբեր երկրներից: Էդ հարցում էլ իրեն գուշակեք օգնում էր ո՞վ, այո՛ , այո՛ Ալեքսանդր Մակեդոնացին:
Մի խոսքով` Մի՛ փիլիսոփայեք, ուղղակի փիլիսոփայավարի ապրեք:
Անիկ Մարգարյան. Ֆեյսբուք