Պորոշենկոն փչացրեց իր առջև ընկած զինվորի կյանքը (տեսանյութ)
Պորոշենկոյի նախագահական աշխատակազմի հերթապահ Ալեքսանդր Սիկալոն, ով երեք տարի առաջ ուշակորույս էր եղել Պորոշենկոյի առաջ երդմնակալության ժամանակ, ծանր հիվանդություններով է տառապում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Սիկալոյի մոտ ընկնելուց հետո ռազմական հոսպիտալում հայտնաբերել էին երիկամների հիվանդություն և խնդիրներ սրտի հետ: Երիտասարդին չեն բուժել, այլ դուրս են գրել և հեռացրել բանակից:
Երկրորդ անգամ 20-ամյա երիտասարդին հետազոտել են իր հայրենի Չերկասի շրջանում, որի համար իր ընտանիքը ստիպված է եղել ընկերներից գումար խնդրել: Այդքանով նրա բուժումը սահմանափակվել է և նա տուն է վերադարձել:
Ինքը՝ Սիկալոն, ընկնելուց հետո հայտնել էր, որ պատճառն արևային հարվածն է եղել: