Օտարերկրյա դրոշները հանվել են երևանյան տրանսպորտային միջոցների սրահներից (լուսանկար)
Երևի հիշում եք, որ Տարոն Մարգարյանին ուղղված նամակում անթույլատրելի էի համարել ավտոբուսներում և երթուղային տաքսիներում օտարերկրյա պետությունների դրոշների առկայությունը։ Այսօր ստացել եմ նամակ, որի համաձայն ներքաղաքային երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների ուղևորասրահներից հանվել են օտար պետությունների դրոշները։
Հիմա շատ կարևոր է, որ եթե նման երևույթ նկատեք կրկին, ինձ անպայման տեղյակ պահեք՝ նշելով տրանսպորտի համարը, պետհամարանիշը։ Սպասարկող ընկերությունների անունները նույնպես նշված են տրանսպորտային միջոցների մեջ։
Արայիկ Հարությունյան. Ֆեյսբուք