Դուք, խոզե՛ր, արժանի չեք այդ հողին, չգիտեք հայրենիք կոչված բացարձակ արժեքը
Հայրենիքը չեն սիրում նկարներով, չեն սիրում խոսքով: Հայրենիքը սիրում են գործով, նվիրումով, առանց օգուտի, շահի ակնկալիքի... Էթիկայի կանոններից ելնելով՝ չեմ տեղադրում մի նկար, որը պարզապես գարշահոտություն կտարածի տարածքում:
Օմարի լեռնանցքում մի հուշարձան տանկ կա, այդ տանկի կողքին նորակառույց մի զրուցարան-հանգստարան կա, որտեղ ճանապարհից հոգնած կարող ես մի կտոր հաց ուտել ու փառք տալ տղերքին, որ այդ չքնաղ երկիրը ազատագրեցին քեզ համար: Իսկ , եթե մի փոքր գլուխդ թեքես դեպի Թարթառի կողմը... Աստված իմ, ինչ կերել են, ինչ ավելացել է, նետել են հենց այդ զրուցարան-հանգստարանի կողքը, աղբը խոզի պես թափել են այդ սուրբ վայրում, մի այնպիսի վայրում որտեղ Վանաձորից մի ամբողջ վաշտ արյուն թափեց հողի ազատագրամն համար:
Դուք, խոզե՛ր, արժանի չեք այդ հողին, դուք, զիբիլկերնե՛ր, չգիտեք հայրենիք կոչված բացարձակ արժեքը: Եթե որևէ մեկին բռնեցնեմ երկիրը, առավել ևս ազատագրված հայրենիքը նման կերպ աղտոտողին, տեղում վզից քար կկապեմ ու Թարթառը կնետեմ...
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք