Վարչապետի օգնականի հուզիչ գրառումը՝ որդու 1-ամյակի կապակցությամբ (լուսանկար)
Երեկ՝ օգոստոսի 7-ին, լրացավ հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի և ՀՀ վարչապետի օգնական Արամ Վարդևանյանի որդու՝ Ռուբենի 1-ամյակը: Այս առնչությամբ փոքրիկի հայրը համացանցում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից կատարել է հուզիչ գրառում.
«Մեկ տարի առաջ` օգոստոսի 6-ին, տեղի ունեցավ իմ կյանքի ամենամեծ և ամենապատասխանատու իրադարձությունը: Քո ծննդյան գոռոցը սկիզբ դրեց ամբողջությամբ մի նոր շրջանի ծնողներիդ կյանքում:Ռուբ ջան, դու հիմա, իհարկե, այդքան էլ հստակ այդ ամենը չես գիտակցում, բայց քո կյանքով լի ծիծաղը կամ լայն ժպիտը, քեզ շրջապատող յուրաքանչյուր մարդու համար նոր ուժ ստանալու, տրամադրություն փոխելու հիմք են:
Տարիներ հետո դու կարդալու ես ծնողիդ խոսքերը այս գեղեցիկ օրվա կապակցությամբ. հետևաբար ես մի քանի խորհուրդ կտամ և որոշ հարցերում հստակ պարտավորություն կստանձնեմ…խոսքերիս փոխանցելով անուղղակի իրավական ուժ Ռուբս, երբեք չդադարես ՄԱՐԴ մնալ, իսկ բարդ վիճակներում հայտնվելիս՝ երբեք ու երբեք չհանձնվես:
Միշտ հիշիր ցանկացած մարդու կյանքում ամենամեծ պարգևը իր պետությանը օգտակար լինելն է…ձգտիր դրան: Ես քեզ խոսք եմ տալիս կողքդ եմ լինելու միշտ և քեզ համար լինելու եմ ընկեր, ով կհասկանա քո խնդիրները և կառաջարկի դրանց լուծումները: Վստահ եմ ինձանից շատ չես նեղանում, որ գործից ուշ եմ գալիս, որովհետև երկուսս էլ գիտենք, որ Մայրդ միշտ ամեն ինչ հասցնում է:
Իսկապես բախտավոր ենք այդ առումով, դու ունես չափազանց բարի, ջերմ, ուշադիր, կյանքով լի ՄԱՅՐ, իսկ ես ունեմ ինձ համար իդեալական ԿԻՆ Մեկ տարեկան ես տղես, բայց արդեն ապացուցել ես, որ ուժեղ, նպատակասլաց, բարի մարդ ես…երբեք այդ արժեքներից չհրաժարվես: Միակ ցանկությունս է՝ ապրիր այնպես, որ մի քանի տարի հետո, ես սպիտակած մազերով, ուղիղ ու պինդ մեջքով, հպարտ քայլեմ և անցորդներից լսեմ… «Ռուբենի պապանա»: Մեկ անգամ էլ, շնորհավոր Ռուբեն Արամի Վարդևանյանս»: