Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը 10 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվում է իր երրորդ կնոջից
Ռուս միլիարդատեր, ձեռներեց Ռոման Աբրամովիչը և նրա կինը՝ Դարյա Ժուկովան որոշել են բաժանվել: Այս մասին ամուսինները համատեղ հայտարարություն են արել: Այս մասին գրում է «Page Six»-ը:
«10 տարի համատեղ ապրելուց հետո մենք երկուսս էլ բարդ որոշում ենք կայացրել, սակայն մենք կշարունակենք մնալ ընկերներ, ծնողներ և համատեղ ծրագրերում գործընկերներ»,- նշել են Աբրամովիչն ու ժուկովան:
Հայտնի է, որ ամուսինները դաստիրարակում են երկու երեխաների: 50-ամյա Ռոման Աբրամովիչի համար այս միությունը թվով երրորդն էր: Ընդհանուր առմամբ` բիզնեսմենը 7 երեխա ունի, որոնցից հինգը նակխին կնոջից են:
Ռոման Աբրամովիչը «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է և «Forbes» պարբերականի վարկանշային ցուցակում մտնում է Ռուսաստանի Թոփ-200 ամենահարուստ ձեռնարկատերերի մեջ: Աբրամովիչի ունեցվածքը հնահատվում է 9,1 միլիարդ դոլար: