Հիմա քաղաքապետը մի քիչ թասիբ ունենար՝ վաղուց հրաժարական կտար
Կառավարությունը, ըստ էության, որոշել է չգնալ ամառային հանգստի: Լուրեր են պտտվում, որ Կարեն Կարապետյանը հրահանգել է, որ պատրաստ լինեն նաև աշխատել ամռան շոգ օրերին։ Սեփական օրինակով վարչապետը վերջերս այցելել է Արմավիրի մարզ, որտեղ տեղի քաղաքապետին նախատել է քաղաքի մաքրության միջոցների տրամադրման թվի ոչ հստակ իմացության մեջ։ Սա իհարկե գովելի փաստ է։
Հիմա իհարկե շատերը կասեն,Կարապետյանը խոսելով ինտելեկտուալ Հայաստան կառուցելու փոխարեն, ավելի լավ է հետևի իիր լեքսիկոնին ու չօգտագործի օրինակ «պռոստո», «զախոդ» բառերը, սակայն գիտեք ինչ կա, ավելի լավ է նման բառապաշարով սակայն արդունավետ աշխատել, քան թե ոսկեղենիկ հայերենով մտքեր շարադրել ու արդյունքում ոչինչ չստեղծել, չանել, միայն կեղծ բաներ ասել։ Հիմա քաղաքապետը իհարկե թե մի քիչ թասիբ ունենար վաղուց հրաժարական կտար, սակայն Հայաստանի նման երկրում իհարկե մարդիկ ավելի շուտ ինքնասպան կլինեն, քան կհրաժարվեն իրենց պաշտոններից ուստի պաշտոնանկության թեման եկեք այսքանով փակենք։
Սակայն գոնե իր հասցեին հրապարակային, մի քանի տեսախցիկների առաջ ուղղված մեղադրանքը գոնե կաշխատի շտկել, աշխատել, ապացուցել հակառակը, որովհետև այստեղ նույնպես ինչ-որ տեղ թասիբի հարց կա։ Իհարկե բանը սրան չպիտի հասցնի, պետական պաշտոնյանի ամեն օրվա գործը պիտի լինի սեփական քաղաքացու բողոք լսելն ու քաղաքին ուղղված անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը։ Դժվար թե գտնվի Հայաստանում մի քաղաքապետ, որը ամեն օր հենց սա էլ անում է ու դա իհարկե համակարգի լճացման վառ ապացույցն է։ Հիմա ուրմեն ինչ է ստացվում, Կարապետյանը պետք է Տեր Թոդիկի պես առավոտից իրիկուն փայտը ձեռքից չգցի ու վազի քաղաքապետերի հետևի՞ց: Այլ բան ու գործ չունի ինչ է՞։
Մի խոսքով, լավ է որ վարչապետը փորձում է սաստել սեփական կառավարությանը լավ աշխատելու, բայց համաձայնեք, նա մենակով փոփոխության հասնել չի կարող, որովհետև փոփոխությունը պետք է ցանկանա յուրաքանչյուրը, ով մտահոգ է իր երկրի, իր քաղաքի, իր գյուղի համար։ Իսկ եթե դա չկա, ուզում եք գնացեք բերեք Լի կուա-յու-ին դրեք Հայաստանի վարչապետ, միևնույնն է բան չի փոխվելու մեր երկրում։
Կարեն Համբարձումյան. Ֆեյսբուք: