Սաակշվիլին ցուցադրել է այն անձնագիրը, որով նա ճամփորդում է
Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ցուցադրել է Ուկրաինայի քաղաքացու անձնագիրը, որով նա մեկնել է Լեհաստան: Տեսանյութը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայից այսօր հրապարակվել է Սաակաշվիլու ֆեյսբուքյան էջում:
«Ես Ամերիկայում գնացի օդանավակայան, նստեցի ինքնաթիռ, նրանք նայեցին իմ անձնագրին, ոչ մի խնդիր չեղավ, չնայած որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հորդորել էր ԱՄՆ գործող դեսպանին, որ ինձ այդ անձնագրող թույլ չտան թռչել»,- Եվրոմայդանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
Սաակաշվիլին ավելացրել է, որ հետո նա ժամանել է Լեհաստան, որտեղ նրան «ժտպացել են և բարի գալուստ մաղթել»: Նա նշել է, որ հպարտանում է իր ուկրաինական անձնագրով: