Պարոն վարչապետ, չի կարող վերապատրաստվել այն, ինչն ի սկզբանե պատրաստված չէ
Մի քանի ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մարզպետներին ուղարկեց Ամերիկյան համալսարան վերապատրաստման: Խոսքս ուղղում եմ վարչապետին:
Հարգելի՛ պարոն Կարապետյան,
Երբ նայում եմ մեր մարզպետների, քաղաքապետերի, գյուղապետերի մեծ մասի դեմքին, լսում եմ նրանց արտահայտած «մտքերը» և հետևում նրանց գործունեությանը, պարզ է դառնում, որ նրանց մեծ մասին ոչ թե պետք է ուղարկել Ամերիկյան համալսարան վերապատրաստման, այլ իրենց գյուղի ծխական դպրոց՝ պատրաստման:
ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՅՆ, ԻՆՉՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ՊԱՏՐԱՏՎԱԾ ՉԷ
Կարեն Քոչարյան. Ֆեյսբուք: