46-ամյա միլիարդատեր Իլոն Մասկը և Էմբեր Հերդը բաժանվել են
31-ամյա Էմբեր Հերդը և 46-ամյա միլիարդատեր Իլոն Մասկը բաժանվել են: Ամուսնալուծության նախաձեռնող է հանդիսացել ինքը՝ միլիարդատերը: Մասկը որոշել է լքել դերասանուհուն, քանի որ նրան դուր չէր գալիս այն, որ վերջինս իրեն շատ պրովոկացիոն էր պահում վերջին ժամանակներս: Նա ենթադրել է, որ Էմբերը իր հանդեպ անլուրջ է տրամադրված և եկել է այն եզրակացության, որ նրանք ավելի լավ է բաժանվեն:
Ինչպես հայտնում է զույգին մոտ կանգնած աղբյուրը՝ Իլոնը և Էմբերը բաժանվել են դեռևս մեկ շաբաթ առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Ներկայումս Մասկը Լոս-Անջելեսում է, իսկ Էմբերը հոգևոր ցավերն է բուժում Ավստրալիայում:
Սակայն վստահաբար ասել, որ նրանք բաժանվել են, քանի դեռ զույգն ինքը չի հաստատել շրջանառվող լուրերը, սխալ կլինի: