Սաակաշվիլին օրինական կերպով Ուկրաինա վերադառնալու միջոցներ է փնտրում
Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ուսումնասիրում է օրենսդրական դաշտը, որպեսզի վերադառնա Ուկրաինա օրինական կերպով: Կիևը չի կարող արհամարհել միլիոն մարդկանց կարծիքը: Այսպես է կարծում Վրաստանի նախկին նախագահն ու Օդեսայի նախկին նահանգապետը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Սաակաշվիլին վստահ է, որ ուկրաինացիները կաջակցեն իր վերադարձը: «Ես ուզում եմ, որ Ուկրաինան եվրոպական առաջատար երկիր լինի: Եվ ես ցանկանում եմ լինել այդ գործընթացի մի մասը»:
Այս պահին Սաակաշվիլին Վարշավայում է, սակայն արդեն վաղը նա մտադիր է լքել Լեհաստանը, որպեսզի ճամփորդի Եվրոպայով: