Պանիր՝ Պուտինի անունով
Մոսկվայի մոտակայքում գտնվող Իստրա քաղաքում ֆերմաների փառատոն է եղել, որը նվիրված է եղել Ռուսաստանի կողմից արևմտյան արտադրողների նկատմամբ արգելանք դնելու երրորդ տարեդարձին: Այս մասին գրում է «Звезда» հեռուստաընկերությունը:
Այս քայլերն արվել էին որպես պատասխան արևմտյան պատժամիջոցներին, որոնք կիրառվել էին ՌԴ-ի դեմ 2014 թվականին Ղրիմը ՌԴ-ին բռնակցելու համար:
Փառատոնին իրենց արժանիքներն են ցույց տվել 70 տարբեր տնտեսությունների պանրագործները ողջ Ռուսաստանից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին պանրագործներից մեկը պանիրը կոչել է նրա անունով: Այդ պանիրն արդեն 1.5 «տարեկան» է: Նա նշել է, որ եթե նախագահը մի օր գա փառատոնին, նվեր կստանա Պուտինի անունով պանիրը: