Հայաստանը կրկին հաղթել է միջազգային մրցույթում (տեսանյութ)
Լիտվայի Կլայպեդա քաղաքում օգոստոսի 2-6-ը տեղի է ունեցել «Klaipeda-2017» 13-րդ միջազգային մրցույթը: Մրցույթին մասնացել է 10 պետություն` Լատվիա, Լիտվա, Անգլիա, Իտալիա, Ռուսաստան, Հայաստան, Էստոնիա և այլն: Այս մասին հայտնել է Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը:
«Klaipeda-2017»-ում Հայաստանը ներկայացրել է Լիլիթ Համբարյանը և նվաճել «Գրան Պրին»
Նշենք, որ Լիլիթ Համբարյանը Մալթայի միջազգային մրցությում ևս հաղթող էր ճանաչվել: Լիլիթը Կատարել է «Hello» և «Je suis malade» երգերը:
Եզրափակիչ փուլում երգչուհին երգել է Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը ցուցադրվել է տեղի պետական հեռուստաընկերության ուղիղ եթերով:
Միջազգային մրցույթում երգչուհուն ներկայացրել է Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիան: