35-40 000 $-անոց ու «գոլդ» համարով մեքենան ինչի՞ համար է շնորհակալ հայ զինվորին
Անցնում եմ փողոցով, տեսնում եմ մի 35-40 000 $-ոց ու «գոլդ» համարով (վերջավորությունը՝ 666) մեքենա է կանգնած, ետևի կողապակուն սպիտակ տառերով գրված՝ «Շնորհակալ եմ հայ զինվոր»։
Չգիտեմ ... ուզում էի ուրախանալ այդ գրառման համար, բայց մի ձև արհեստական, անբնական «լսվեց» այդ շնորհակալությունը:
Տեսնես ինչի՞ համար է շնորհակալ։ Որ ուրիշները ծառայում են սահմանամերձ զորամասում ու ինքն էլ թիկունքում հանգիստ նման թանկ մեքենա է քշում ու համարներին էլ այդքան փող է տվե՞լ։
Իրական շնորհակալ լինելու այլ ձևեր կան:
Իսկ նման գրառումներն ինձ մոտ սկսել են հանրությունից ինքնապաշտպանվելու տպավորություն թողնել:
Արթուր Եղիազարյան. Ֆեյսբուք