Ֆրանսիացիները՝ ընդդեմ առաջին տիկնոջ
Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել Ֆրանսիայի քաղաքացիների կողմից, ովքեր անհանգստացած են նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ աշխատավարձի համար բյուջեից միջոցներ տրամադրելու հարցով: Այս մասին գրում է «Росбалт» լրատվական գործակալությունը:
Այս պահին Բրիջիտ Մակրոնի դեմ ստորագրահավաքին մասնակցել են 154 000 օգտատերեր: Այս ցուցանիշը գրանցվել է երկու շաբաթվա ընթացքում: Ստորագրահավաքում արծարծված թեման կարող է մոտ ապագայում լուծել երկրի Ազգային ժողովը, որն օրենք է մշակում, որով կկարգավորվի նախագահի կնոջ կարգավիճակը: Եթե օրենքն ընդունվի, ապա պետության ղեկավարի կինը կստանա աշխատավարձն ամուսնու հետ միասին:
Նախընտրական շրջանում Մակրոնը խոստացել էր, որ իր հաղթանակի դեպքում Բրիջիտը կզբաղվի միայն հասարակական գործունեությամբ: