Քամուն տրված 200 միլիոն դոլար. ԱՄՆ ռազմական ուղղաթիռը չի արդարացրել իրեն
Ամերիկյան մեծ արագությամբ հետախուզական «S-97 Raider» ուղղաթիռը, որը պատկանում է «Sikorsky Aircraft» ընկերությանը, հերթական փորձարկումների ժամանակ կոշտ վայրէջք է կատարել: Հինգերորդ սերնդի ուղղաթիռի ստեղծման գործընթացը մեկնարկել է 2008 թվականից: Ուղղաթիռի նախագծի ստեղծման ծախսվել է 200 միլիոն դոլար: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
Սակայն «S-97»-ի հանձնման ժամկետները դեռևս հետաձգվում են, և թե երբ այն արտադրության կտրվի, դեռևս հայտնի չէ: «RT»-ն պարզել է, արդյոք ամերիկյան ուղղաթիռի վրա ծախսված գումարներն իզուր չեն ծախսվել և ինչպիսին կլինի ԱՄՆ այլ ավիացիոն նախագծերի ճակատագիրը:
Ֆլորիդա նահանգում փորձնական թռիչքի ժամանակ բազմաթիրախային, մեծ արագությամբ «S-97 Raider» ուղղաթիռը սկսել է կտրուկ բարձրությունը կորցնել և կոշտ վայրէջք է կատարել: Բարեբախտաբար, օդաչուները չեն տուժել: